Ջրաշենի դպրոցն անվանվանակոչվեց Սարգիս Քոլոզյանի անունով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2011 10:47

Արցախյան պատերազմի սկզբում Արարատի մարզի Ջրաշեն գյուղում կազմավորվեց «Սուրմալու» ջոկատը: Մարտիկներից ամենաերիտասարդը Սարգիս Քոլոզյանն էր, ով 20 տարի առաջ, 1991 թ. մայիսի 7-ի առավոտյան զոհվեց հերոսի մահով…

Տարելիցի օրը Ջրաշենի միջնակարգ դպրոցն անվանվանակոչվեց Սարգիս Քոլոզյանի անունով:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների խորհրդի նախագահ Գրիշա Սարգսյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ, «Սուրմալու» ջոկատի նախկին հրամանատար Արթուր Խաչատրյանը, Սարգսի մարտական ընկերները, հյուրեր: Արարողությունից հետո մասնակիցներն այցելեցին Սարգիս Քոլոզյանի շիրմին, որտեղ Գրիշա Սարգսյանը հերոսի մորը հանձնեց «Փառապանծ ազատամարտիկ» մեդալը:

 

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply