Ճապոնիայի վրա նոր ռադիոակտիվ ամպ է կախվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2011 10:00

Ռադիոակտիվ  նյութերի նոր արտանետում է գրանցվել Ծագող արևի երկրի մեկ այլ ատոմակայանում, որը գտնվում է Հոնսյու կղզում: Ինչպես պարզվեց, վթարը, որին հետևել էր արտանետումը, տեղի է ունեցել ճապոնական «Ցուրուգա» ԱԷԿ-ում, որի օպերատորը «Japan Atomic Power Co» ընկերությունն է: Այս ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորը տեխնիկապես անսարք է ճանաչվել ու ժամանակավորապես կանգնեցվել էր նախորդ շաբաթ: Մասնագետները չեն բացառում ռադիոակտիվ նյութերի արտահոսքը: Սակայն օպերատորը հավատացնում է , որ ԱԷԿ-ի սահմաններից դուրս եկած ռադիացիան շրջակա միջավայրի համար վտանգավոր չէ:

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply