«Եվրատեսիլ-2009». Եվրոպական հեռարձակողների միությունը (EBC) հետաքննություն է սկսել Ադրբեջանի հարցաքննությունների պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2009 16:45

jan-janԱդրբեջանում Հայաստանի ներկայացուցիչների օգտին քվեարկած անձանց ազգային անվտանգության նախարարություն հրավիրելու փաստի առթիվ Եվրոպական հեռարձակողների միությունը հետաքննություն է սկսել :

Ադրբեջանական «APA» գործակալությանը այս մասին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միության ղեկավար, «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Սվանտես Ստոկսելիուսը: «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի խոսկացություններից և մեղադրանքներից. անցած շաբաթ սկսել ենք այդ հարցի հետաքննությունը», – ասել է Ստոկսելիուսը:

Քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, Եվրոպական հեռարձակողների միությունը չի կարող որևէ մեկնաբանություն անել:

Ռուսական ОРТ հեռուստաընկերությունը հավելում է, որ եթե անցած տարիների նման հաշվի առնվեր միայն հանդիսատեսի կարծիքը, ապա, որոշ երգիչներ կբարձրանային երկրորդ և երրորդ տեղեր, հույն Սակիս Ռուվասը կլիներ 5-րդ և ոչ թե 7-րդ տեղում, և վերջապես Ռուսաստանը 11-րդ տեղի փոխարեն կլիներ լավագույն տասնյակում:

Ադրբեջանում հարցաքննության են ենթարկվել բոլոր այն ադրբեջանցիները, ովքեր «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի ժամանակ քվեարկել են Հայաստանի օգտին: Պաշտոնական տվյալներով` նրանց թիվը 43 է:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից անցած չորեքշաբթի օրը հարցաքննության էին հրավիրել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի երկրպագուներից մեկը՝ Ռավշան Նասիրլիին՝ բացատրություն տալու, թե ինչու է քվեարկել «Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհիների՝ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին:
«Ինձ հարցաքննեցին։ Հոգեբանական ճնշումների ենթարկելով՝ ասում էին, թե դու ի՞նչ մարդ ես, ազգություն չունե՞ս… Հարցնում էին թե ինչո՞ւ եմ քվեարկել Հայաստանի օգտին», – «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում պատմել էր Ռավշան Նասիրլին։

Գրավոր բացատրություն վերցնելուց հետո Ռավշանին ազատ են արձակել, սակայն նա հասցրել է Ազգային անվտանգության նախարարության գրասենյակում նկատել է եւս 43 անձի ցուցակ: Ռավշանի կարծիքով այդ ցուցակում ներառված են այն անձինք, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, եւ չի բացառվում, որ երկրի անվտանգությունից ելնելով՝ նրանց էլ հրավիրեն հարցաքննության:

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, որոնք ակտիվ լուսաբանել են այս դեպքերը` Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրենց նպատակն է եղել ընդամենը պարզել, թե ինչու են քվեարկել Հայաստանի օգտին:

Հիշեցնենք, որ նշված մրցույթի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տվել էր 12, իսկ Հայաստանին 6 միավոր: Հայկական լսարանն էլ Թուրքիայի ներկայացուցչին տվել էր 4 միավոր, իսկ Ադրբեջանին`1 միավոր:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply