ՆԱՏՕ-ի օդուժը նոր հարվածներ է տեղացել Տրիպոլիի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 10, 2011 9:13Միջազգային դաշինքի ինքնաթիռները մայիսի 10-ին օդային հարվածների նոր
շարան են տեղացել Տրիպոլիի վրա: Սա վերջին օրերի ամենամեծածավալ գործողությունն էր: Օդային հարձակումը սկսել է քաղաքի միանգամից մի քանի շրջաններում: Ենթադրյալ թիրախներ են Քադաֆիի նստավայրերը: Հարձակման ժամանակ տուժել են նաև մի քանի շենքեր, որոնք ռազմական նշանակություն չունեն: Մասնավորապես, հարվածային ալիքի հետևանքով ջարդվել են այն հյուրանոցի ապակիները, որտեղ իջևանել են օտարերկյա լրագրողները:






Facebook
Tweet This
Email This Post
