Միսսիսիպին ափերից դուրս է եկել. հեղեղվել է ԱՄՆ 8 նահանգ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2011 8:41

Միսսիսիպի  գետի վարարումը Թեննեսսիում հանգեցրել է ջրհեղեղի` դառնալով վերջին 80 տարվա մեջ ամենախոշորըը:  Սովորաբար, գետի հունի լայնությունը Մեմֆիս քաղաքում մոտ 800 մ է, սակայն երեկ այն հասել է 4,8 կմ-ի, ինչի հետևանքով, մի քանի հազար մարդ ստիպված լքել է տները: Ափամերձ գոտու տները ջրի տակ են անցել, քանի որ տեղ-տեղ դրա բարձրությունը հասնում է 2մ-ի: Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ  ջուրը լրիվ հետ կքաշվի մեկ ամսից ոչ շուտ: Ընդհանուր հաշվով, ջրհեղեղից տուժել է ԱՄՆ-ի արևմուտքի ու հարավի  8 նահանգ:

 

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply