Լևոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 9, 2011 21:41

Կազանում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում պաքարը դադարեցրեց Լևոն Արոնյանը: Մեր երկրի ներկայացուցիչն անհաջող հանդես եկավ թայ-բրեքում: Նա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ կարճացված ժամանակով խաղացած առաջին պարտիայում պարտվեց, երկրորդում` հաղթեց, երրորդ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի, իսկ վերջինում` պարտվեց: Ի դեպ,վճռորոշ դարձած 4-րդ պարտիայում Լևոնը խաղում  էր սև ֆիգուրներով: Կատարվեց 49 քայլ: Տեղի ունեցածն անսպասելի է, քանի որ Արոնյանն 8 մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ուներ: Այդուհանդերձ, որպես պարգև նա կստանա 30 հազար եվրո:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply