22 հայ երեխաների վերցրել են խնամակալության

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 3, 2009 20:15

mhm41997-copy-1ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր հանրապետության տարբեր մարզերի 22 երեխա գտնվում է խնամատար ընտանիքներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, այդ ընտանիքներում գտնվողներից 8-ը մանկատներից են, իսկ մնացածը դրսում` առանց խնամքի մնացած երեխաներ, որոնց գտնելու գործին աջակցում է Հայ օգնության ֆոնդը:

Համապատասխան մասնագետները պարբերաբար այցելում են` տեսնելու, թե ինչպես են զգում երեխաները:

Հայրապետյանի խոսքերով`խնամատար ընտանիք ընտրելու համար լուրջ աշխատանք է տարվում. դիմողների առջեւ դրվում են այն նույն պահանջները, որոնք կիրառվում են որդեգրման ժամանակ: Այդ ընտանիքներին ամսական պետության կողմից հատկացվում է 70 հազար դրամ: «Մենք պետք է վստահ լինենք, որ մեզ դիմած ընտանիքներն ապահովված են եւ հատկացված գումարի համար չեն երեխային խնամակալության վերցնում»,-ասել է Հայրապետյանը:

Այս տարի պետբյուջեից գումար հատկացվել`25 երեխայի խնամատար ընտանիքներում տեղավորելու նպատակով: 22-ն արդեն գտել են իրենց ընտանիքներին:

Նախարարությունն աջակցում է երեխաներին նաեւ սեփական ընտանիք վերադառնալու հարցում, որի համար ևս որոշակի ֆինանսական օգնություն է ցուցաբերվում: Նախարարության աջակցության շնորհիվ տարեկան 10 երեխա իր ընտանիք է վերադառնում:

Դիտվել է 3623 անգամ:
Print Friendly

Leave a Reply