Ջեքսոնի մարմինը հողին կհանձնեն նրա ծննդյան օրը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 19, 2009 15:31

michael-jacksonՕգոստոսի 29-ին, երբ կլրանա Մայքլ Ջեքսոնի 51 տարին, նա կհուղարկավորվի     Լոս-Անջելեսի  հոլլիվուդյան Forest Lawn գերեզմանատանը,- հայտնել է ննջեցյալի ընտանիքի հատուկ ներկայացուցիչ Քեն Սանշայնը՝ նշելով, որ հուղարկավորությանը ներկա կլինեն միայն նրա հարազատներն ու մտերիմ բարեկամները:

Առաջին անգամը չէ, որ Ջեքսոնի հարազատները նրան հրաժեշտ են տալիս: Հուլիսի 7-ին, խոշոր համերգի ժամանակ, որը նվիրված էր «Փոփ երաժշտության արքային», երգչի ընտանիքը հիշողության տուրք մատուցեց նրան «Hall of Liberty»-ում: Սպասվում էր, որ այդ ժամանակ էլ կկատարվի աստղի հուղարկավորությունը:

Սակայն Ջեքսոնի հարազատները մի քանի անգամ փոխեցին պլանները, ինչը լրատվամիջոցները բացատրում են թաղման վայրի ընտրության վերաբերյալ ընտանեկան անհամաձայնություններով:

Ջեքսոնի եղբայրներից մեկը պնդում էր, որ երգչի աճյունը պետք է հանգչի նրա նշանավոր «Նեվերլենդ» կոչվող ռանչոյի այգում, սակայն այդ գաղափարը դուր չի եկել Ջեքսոնի մորը՝ Քեթրին Ջեքսոնին:

Ինչևէ, Ջեքսոնի թաղման արարողության հետաձգումը կապված չէ միայն ընտանեկան անհամաձայնությունների հետ. www.contactmusic.com կայքի տվյալներով, Ջեքսոնի մայրը, կարծելով, որ որդու մահը բժշկական սխալմունքի հետևանք է, երկու դիահերձման արդյունքները չստացած՝ փորձել է երրոդ անգամ որդու մարմինը դիահերձման ենթարկելու թույլտվություն ստանալ, ինչը մերժել է Լոս-Անջելեսի գլխավոր դատաբժշկական փորձագետի տեղակալը:

«Դիահերձման ժամանակ ողջ մարմինը կտրտվել է, անգամ երկրորդ անգամ դիահերձում կատարելը ցանկալի չէ»,-այն ժամանակ լրագրողներին հայտնել էր Գլինեցկին:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply