Պաշտպանության նախարարը հանդիպել է Թալինի վետերաններին և զոհված ազատամարտիկների հարազատներին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 9, 2011 16:23

Մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 9-ին այցելել է Թալին, հանդիպել հայրենական պատերազմի վետերանների, արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված ազատամարտիկների հարազատների հետ:

Պաշտպանության նախարարը այցելել է Թալինի նորաբաց Փառքի սրահ, որտեղ ներկայացված են հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի մասնակից թալինցի հերոսների նկարները, նրանց սխրանքների մասին պատմող գրավոր մասունքները:

Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանները պաշտպանության նախարարի հետ կիսվել են իրենց հուշերով, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության վերաբերյալ իրենց ընկալումներով:

Խոսելով Շուշիի ազատագրման ռազմական պլանի մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ հայոց հինավուրց բերդաքաղաքի ազատագրումը իրականացվել է ռազմական գիտության ամենաբարձր չափանիշներով: Այդ փառապանծ հաղթանակի մեջ վետերանների ունեցած ներդրման մասին պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ձեր խիզախությունը իր արտացոլումը գտավ մեր նորօրյա պատմության մեջ: Ձեր սխրանքների օրինակներով դաստիարակված` իմ հասակակիցները նետվեցին կռվի դաշտ` ապահովելու մեր ժողովրդի պաշտպանությունը և Արցախի ազատագրումը»:

 

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply