Հարգանքի տուրք հերոսների հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 9, 2011 15:39
Հայրենական Մեծ պատերազմի 66 և Շուշիի ազատագրման 19 ամյակի կապակցությամբ ավանդույթի համաձայն «Հաղթանակ» զբոսայգի են այցելել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ: Նրանք ծաղկեպսակներ են դրել անմար կրակին` հարգանքի տուրք մատուցելով երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին: Ներկաները մեկ րոպե լռության հարգել են զոհվածների հիշատակը, որին հաջորդել է զինվորական հանդիսավոր շքերթը: Այնուհետ ԱԺ նախագահը, վարչապետն ու Երևանի քաղաքապետը եղել են այս օրը ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոցում, ուր վետերանների հետ կիսել են խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը:






Facebook
Tweet This
Email This Post
