Ինչպիսին կլինի տնտեսական իրավիճակը Հայաստանում 2010թվին. տարբեր կարծիքներ մեկ հարցի շուրջ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | August 19, 2009 15:27

Ֆինանսների փոխնախարար Վարդան ԱրամյանԿառավարության կանխատեսումներով այս տարվա տնտեսական անկումը կկազմի 12-15 տոկոս, իսկ 2010թ. համար ակնկալվում է 0.25-2 տոկոս աճ: Սակայն ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանն այսօր «Հայացք» ակումբում բանավեճի ժամանակ ասաց, որ անկումն այս տարի կկազմի 20 տոկոս, իսկ 2010թ. սպասվում է 1-1.5 տոկոս անկում: Ըստ նրա` 1.5 տոկոսի սահմաններում աճ սպասվում է միայն 2011թ.:

«Սա դեռ խիստ լավատեսական գնահատական է` կախված այն բանից, եթե Ռուսաստանում 2010թ. լինի տնտեսության գոնե 3 տոկոս աճ»,- ասում է Ասատրյանը:

Տնտեսական անկման ցուցանիշներով այս տարվա առաջին կիսամյակի ամփոփված արդյունքներով ԱՊՀ երկրներում առաջին տեղը զբաղեցնում է Ուկրաինան՝ 30տոկոս, երկրորդում Հայաստանն է՝ 16.3 տոկոս, իսկ երրորդ տեղում` ՌԴ-ն՝ 14.3 տոկոս:

Բանավեճի մյուս կողմը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասում է, որ արձանագրված անկումն ավելի խորն էր, քան ակնկալում էր կառավարությունը:

«Սակայն այդպիսի իրավիճակ է ամբողջ աշխարհում,- ասում է նա,- Արժույթի միջազգային հիմնադրամը(ԱՄՀ) տնտեսական իրավիճակի մասին գնահատականներն արդեն 5 անգամ փոխել է»:

ԵՄ-ում 2-րդ եռամսյակի արդյունքերով արձանագրված է 6 տոկոս անկում:
Նախորդ տարեվերջին ԱՄՀ-ն ԵՄ-ում 2009թ. համար կանխատեսել էր 0.5 տոկոս անկում, հետո դարձրեց 3.2, 4.2, իսկ վերջին գնահատականներով` 4.8 տոկոս անկում:

Ֆինանսների փոխնախարարն ասում է, որ կառավարությունն իրականացնում է ընդլայնողական քաղաքականություն, այսինքն տնտեսությունն աշխուժացնելու նպատակով վարկեր է ներարկում տնտեսության մեջ:

mhm43294-copy

ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյան

Սակայն ԿԲ նախկին նախագահն ասում է, որ ոչ մի հակաճգնաժամային ծրագիր էլ չկա:

«Մենք ունենք հիվանդոտ ու թույլ տնտեսություն, որի գլխավոր ախտանիշներից մեկը տրանսֆերտներից մեծ կախվածությունն է,- ասում է Ասատրյանը,- և հիմա տնտեսությունն ուզում են առողջացնել նույն միջոցով, ինչից որ այն ախտահարվել է»:

«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի էր չնկատել նախորդ տարեվերջին` ճգնաժամի ազդեցության առաջին միտումները, և ընդունել այդպիսի մեծ բյուջե` կանխատեսելով ՀՆԱ 9.2 տոկոս աճ,- ասում է Ասատրյանը,- երբ մենք արդեն նախորդ տարի հայտարարել էինք, որ Հայաստնում այս տարի արձանագրվելու է 20 տոկոս անկում»:

Սրան ֆինանսների փոխնախարարը հակադարձեց, որ բյուջեի քննարկումները սկսվում են հուլիս-օգոստոս ամիսներին, և կանխատեսումներ անող որևէ կառույց ի զորու չէր ակնկալել այդպիսի մեծ անկում:

«Ինչ վերբերվում է մյուս տարի սպասվող իրավիճակին,- ասում է Արամյանը,- կանխատեսումներ անող բոլոր միջազգային կառույցներն ու խոշոր երկրներն արդեն արձանագրել են կայունության միտումներ և հաջորդ տարվա համար ակնկալվում է աճ, ինչը չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա»:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply