Սպասաելիքները մեծ են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 9, 2011 13:28
Մայիսի 9-14-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կկայանա մինչև 17 տարեկան ծանրորդների աշխարհի 2-րդ առաջնությունը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն 7 ծանրորդներ` Ժորժ Եղիկյանը (56 կգ), Անդրանիկ Կարապետյանը (62 կգ), օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին` 16-ամյա Վարդան Միլիտոսյանը, Ռազմիկ Օլթեցյանը (երկուսն էլ 69 կգ), Միքայել Միքայելյանը (85 կգ), Մհեր Պողոսյանը (94 կգ) և Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը: Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը Էդուարդ Կիզողյանն է: Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մրցավայր ուղևորվելուց առաջ «Անկախ»-ին վստահեցեց, որ մեր մարզիկները մեդալների հարուստ ավարի կտիրանան:






Facebook
Tweet This
Email This Post
