Ֆաշիզմ Թուրքիայում. Աշակերտներին բացատրել են, որ հայերն ու քրդերը թշնամի են եւ դավաճան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 9, 2011 13:09

Թուրքիայում ապրիլի 24-ի հիշատակման օրերին հերթական սկանդալային եւ խայտառակ դեպքն է գրանցվել ու կրկին դպրոցի ուսուցչի մասնակցությամբ:

Թուրքական ETHA գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Բուրհան Ֆելեքի անվան ավագ դպրոցի Ազգային անվտանգության առարկայի ուսուցիչը դասից հանել է հանել 10-րդ դասարանի աշակերտներին եւ տարել կոնֆերանսի սրահ, որտեղ ստիպել է դիտել իբր հայերի կողմից սպանված թուրքերի լուսանկարներ: Ուսուցիչը պնդել է, թե հայերը կոտորել են թուրքերին նրանք թշնամի են եւ դավաճան: Նույնատիպ բնորոշում է նա տվել նաեւ քրդերին:

Աշակերտներից մեկը հարցրել է, թե ովքե՞ր էին սպանել Հրանտ Դինքին, ինչը դուր չի եկել ուսուցչին, եւ նա լռեցրել է աշակերտին: Ինչ որ դիակներ ցույց տվող ուսուցիչը թույլ չի տվել, որ աշակերտները դուրս գան սրահից՝ սպառնալով նրանց: Դուք պետք է մեր պատմությունը իմանաք»,-ասել է ուսուցիչը:

Նմանատիպ մեկ այլ խայտառակ քայլ էր «Սարը գելին. Հայկական հարցի ներքին կողմը», որը ցուցադրվել էր 2009 թվականին Թուրքիայի դպրոցներում, որում կրկին առկա էին ռասիստական եւ ֆաշիստական դրսեւորումներ, որոնք թշնամանք եւ ատելություն էին հրահրում հայերի դեմ: Բազմաթիվ բողոքների արդյունքում ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել էր:

 

NEWS.am

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply