Թանգարանային գիշերը` մայիսի 14-ին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 9, 2011 12:40

Թանգարանային  գիշերն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին:  Այս օրը երեկոյան ժամը 18-ից այցելուների համար բաց են բոլոր թանգարանները: Ակցիայի նպատակն է հանրությանը թանգարանային ցուցանմուշներին և արժեքներին հաղորդակից դարձնելն է անվճար հիմունքներով։

Թանգարանների եվրոպական գիշերվա այս տարվա կարգախոսը` «Գրավոր հիշողություն»,  Մ. Սարյանի տուն-թանգարանի այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ «Մ. Սարյանի ձեռագրերի աշխարհի», Վարպետի հարուստ գրական ժառանգությունը ներկայացնող վավերագրերի` նամակների, օրագրերի, հոդվածների և գրառումների հետ: Նկարչի ինքնագրերում հանդիպում են նաև շատ հետաքրքիր գծանկարներ: Մինչև այժմ հրապարակված Վարպետի «Գրառումներ իմ կյանքից» գիրքը, նրա նամականին և բազմաթիվ հոդվածները թույլ են տալիս գաղափար կազմել այն պատմամշակութային հարուստ ժառանգության մասին, որը պարփակված է Մ. Սարյանի վերոհիշյալ գրվածքներում: Այն հանդիսանում է մի ամբողջ դարաշրջանի «գրական հիշողություն»` հանձնված թղթին  իր ժամանակի ամենաերևելի նկարիչներց մեկի` Մարտիրոս Սարյանի կողմից:

Ծրագիր 2011

18:00     «Մ. Սարյանի ձեռագրերի աշխարհում» ցուցադրության բացում

18:30     Մ. Սարյանի տուն-թանգարանի հավաքածուում պահվող նկարչի փարիզյան շրջանի ստեղծագործությունների և այդ
շրջանի նրա գլուխգործոցներից մեկի անսպասելի հայտնության ուշագրավ պատմությունը

19:30    «Մ. Սարյանի գրական ժառանգությունը» թեմայով թանգարանի տնօրեն Ռ. Սարյանի զեկույցը

20:00     Կամերային երաժշտության համերգ. դաշնակահար Հայկ Մելիքյանի և թավջութակահար Լևոն Առաքելյանի
կատարմամբ կհնչեն Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները

21:00    Մոցարտի հոբելյանին ընդառաջ` վոկալ երաժշտության համերգ Երևանի պետական Կոնսերվատորիայի սաների

կատարմամբ

23:00    Մ. Սարյանին նվիրված  2010թ. նկարահանված վավերագրական ֆիլմի ցուցադրություն:

 

 

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply