Քաբուլում ազատագրվել է ահաբեկիչների կողմից գրավված բանկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 19, 2009 15:09
Աֆղանական ոստիկանությանը 4 ժամ պետք եղավ Քաբուլի «Պաշտանի» բանկը և նրա աշխատակազմին այսօր առավոտյան բանկը գրաված զինված գրոհայիններից ազատելու համար: Հատուկ գործողության հետևանքով զոհվել են 3 գրոհայիններ և 3 ոստիկաններ:
Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլա Մոջահեդը նախապես հայտարարել էր, որ բանկի վրա հարձակվել են 5 թալիբ մահապարտներ· նրանցից յուրաքանչյուրի վրա ամրացված է եղել պայթուցիկով գոտի: «vesti.ru»-ն հաղորդում է, որ ոստիկանների և ահաբեկիչների միջև փողադարձ կրակոցների ժամանակ բանկում մի քանի պայթյուն է որոտացել:
Բանկի վրա հարձակումը վերջին 5 օրերի ընթացքում 4-րդ խոշոր ահաբեկչությունն է Աֆղանստանում: Երեկ կրակել էին նախագահի նստավայրի և ոստիկանության գրասենյակի ուղղությամբ, իսկ օրվա 2-րդ կեսին պայթյուն էր որոտացել աֆղանական և կոալիցիոն զորքերի տեղակայման գոտում: Իսկ անցած շաբաթ օրը մեքենա էր պայթել Քաբուլում ՆԱՏՕ-ի գրասենյակի մոտ:






Facebook
Tweet This
Email This Post
