Վթարի է ենթարկվել «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 9, 2011 11:30

Երեւանում այսօր` մայիսի 9-ին ժամը 06:45-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում` Բելաջիո ռեստորանային համալիրից վերեւ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին, ապա նաեւ` ծառին:

Վթարի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վարորդին եւ ուղեւորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի օգտագործմամբ կարողացել են դուրս հանել նրանց:

Մեքենայում եղել են 26-ամյա Աշոտ Մաթեւոսյանը, ով «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատարն է, մյուս երկու աղջիկները` 29-ամյա Թամարա Աբաջյանը եւ Անահիտ Բաղդասարյանը նույնպես «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներ են: Վերջինիս վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Նրա հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

 

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply