Սամոայում ժամանակը մեկ օրով առաջ կտան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2011 11:20

Կղզի -պետություն Սամոան 2011-ի դեկտեմբերի 29-ից կփոխի իր ժամանակային գոտին: Ներկայումս Սամոան  Երկրի այն պետությունն է, որտեղ  ամենավերջին է սկսվում նոր օրը:

Փոփոխությունից հետո այն կդառնա առաջիններից մեկը, ուր նոր օր կսկսվի, քանի որ Սամոայում ժամացույցը 24 ժամով առաջ են տանելու: Պետության վարչապետը հայտնել է, որ  այս ռեֆորմի նպատակը գործնական հարաբերությունների դյուրինացումն է հիմնական գործընկերների` Նոր Զելանդիայի ու Ավստրալիայի հետ: Բացի այդ, նշված երկրներում մեծ թվով սամոացիներ են բնակվում, որոնք, փաստորեն  կտրված են հարազատներից օրվա ընդմիջումով:

«Այդ տարբերության պատճառով,- նշում է   երկրի առաջնորդը, – պետությունն ամեն շաբաթ   արտաքին առևտրային գործունեության մեջ կորցնում է  2 աշխատանքային օր, քանի որ, երբ Սամոայում ուրբաթ է, Ավտրալիայում ու Նոր Զելանդիայում արդեն շաբաթ է: Իսկ երբ նրանց մոտ երկուշաբթի է, Սամոայում նոր միայն կիրակի է»:

 

 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply