Ճապոնիայում հետազոտվում է «Ֆուկուսիմա-1»-ի առաջին ռեակտորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2011 11:01

Tepco ընկերության մասնագետները մայիսի 9-ին վերսկսել են «Ֆուկուսիմա-1»-ի վթարային ռեակտորի   նորոգման  աշխատանքները`  ռեակտորի ներսում: Այն վթարից հետո առաջին անգամ է բացվում: Մայիսի 5-ին աշխատակիցները առաջին անգամ հնարավորություն ունեցան մտնել ռեակտորի էներգաբլոկ: Tepco ընկերության տվյալներով, ճառագայթման բռնկումներ չեն գրանցվել: «Ամերիկայի ձայնի» տվյալներով, ճառագայթման մակարդակը էականորեն նվազել է  օդափոխության նոր համակարգի տեղադման շնորհիվ: Հիմա նրանց խնդիրն է վերականգնել  ռեակտորի սառեցման համակարգը, որը շարքից դուրս էր եկել աղետների հետևանքով:

 

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply