Բրիտանիայի մեծահարուստների առաջին եռյակում երկուսը ռուսաստանցիներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2011 10:43

The Sunday Times թերթը մայիսի 8-ին հրապարակել է  ամենահարուստ մարդկանց  ամենամյա վարկանշային ցանկը, որի համաձայն, Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց եռյակի երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար` Ալիշեր Ուսմանովն ու Ռոման Աբրամովիչը: Ուսմանովի կարողությունը գնահատվում է 12,4 մլրդ ֆունտ ստեռլինգ (20,3 մլրդ ԱՄՆ դոլար): Հրապարակումը  հաստատում է, որ անցյալ տարվա համեմատությամբ ձեռներեցի կարողությունն ավելացել է  կրկնակի անգամ (2010-ին այն գնահատվում էր 4,7 մլրդ ֆունտ):

Աբրամովիչի կարողությունը, թերթի գնահատմամբ, 10 մլրդ ֆունտ ստեռլինգ է (16,4 մլրդ ԱՄՆ դոլար)` նախորդ տարվա 7,4 մլրդ-ի դիմաց: Այդուհանդերձ, միլիարդատերը երկրորդ տեղից  մեկ աստիճանով ներքև է իջել: Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը նախկինի պես մնում է հնդիկ ձեռներեց  Լակշմի Ֆաթալը, չնայած նախորդ տարվա համեմատությամբ նրա կարողությունը 22,5 մլրդ-ից նվազել-հասել է 17 մլրդ ֆունտի (27,8 մլրդ դոլար): Մեծ Բրիտանիայի 1000 մեծահարուստների կարողությունը միասին հաշված, կազմում է 395,8 մլրդ ֆունտ:

 

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply