Կիրո Մանոյան. երկու կողմերն էլ չեն ընդունի Մադրիդյան սկզբունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2009 18:00

kiro-manoyan-234x300ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԼՂՀ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են մինչև հոկտեմբերի 14-ն ապահովել Հայաստանի և Արդբեջանի համաձայնությունը Մարդրիդյան սկզբունքների վերաբերյալ:

Նա նշեց, որ խնդիրն այն է, որ այդ հիմնական սկզբունքների վերաբերյալ մշակված տարբերակ չկա և չի հանձնվել կողմերին:

«Լրամշակված տարբերակը պատրաստ կլինի և կհանձնվի կողմերին սեպտեմբերի վերջին,-ասում է Մանոյանը,- Բացի այդ, միջնորդներն ակնկալում են 2-3 շաբաթների ընթացքում կողմերից դրական պատասխան ստանալ տվյալ սկզբունքների վերաբերյալ»:

Ադրբեջանը դեռ ոչ մի անգամ չի հայտարարել, որ կընդունի Ղարաբաղի կարգավիճակը, եթե ժողովուրդը հանրաքվեով որոշի, որ այն չպետք է լինի Ադրբեջանի կազմում, ինչի հնարավորությունը տալիս են Մադրիդյան սկզբունքները. «Սրանից կարելի է ենթադրել, թե կողմերն իրենց համաձայնությունը չեն տա»:

Մանոյանի կարծիքով` երկու կողմերն էլ իրականում չեն ցանկանում ԱՅՈ ասել, բայց կողմերից և ոչ մեկը չի ուզում լինել առաջին ՈՉ ասողը:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply