Մեռյալ ծովը 9 մլն շեկելով պատրաստվում են վերածել աշխարհի հրաշալիքներից մեկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2011 10:20

Իսրայելի իշխանությունները 9 մլն շեկել են տրամադրել գովազդային գործակալություններին` Մեռյալ ծովն աշխարհի հրաշալիքներից մեկը ճանաչելու համար: Աշխարհի նոր 7 հրաշալիքների ընտրության մասին հայտարարվել էր 1,5 տարի առաջ:  Մեռյալ ծովը հայտնվել էր  եզրափակչի հավանական 28 «թեկնածուների մեջ»: Ընտրության վերջնական  արդյունքները կհրապարակվեն նոյեմբերին:

Մրցույթի կազմակերպիչների կարծիքով, հաղթողին որոշելու համար կմասնակցի ավելի քան 1 մլրդ մարդ` ինտերնետի ու բջջային հեռախոսների միջոցով: Իսրայելում հույս ունեն, որ հաջողության դեպքում տւրիստների հոսքն Իսրայել ապահովված կլինի:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply