Մարոկկոյում բազմահազարանոց ցույցեր են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 9, 2011 10:16
Մի քանի հազար մարդ է մասնակցել Մարոկկոյի խոշորագույն քաղաքներից մեկում` Մարակեշում անցկացվող ցույցերին: Բողոքի ակցիայի նպատակը ապրիլի 28-ին կատարված ահաբեկչությունն է , որին զոհ է դարձել 17 մարդ, իսկ 20-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ընդ որում, ցուցարարների պաստառներում գերիշխում էին ժովովրդական վերափոխությունների մասին կոչերը: Ակտիվիստների խոսքով, ծայրահեղականության դեմ պայքարի լավագույն միջոց է ռեֆորմը: Մասնավորապես հնչում էին`«Ոչ ահաբեկչությանը»,«Նոր սահմանադրության համար», ինչպես նաև կոչեր` սահմանադրական միապետության անցնելու վերաբերյալ: Ցույցին մասնակցել է մոտ 7 հազար մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
