Իտալիայում շրջվել է փաստականներով լի նավը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 9, 2011 9:56
Իտալական Լամպեդուզա կղզու մոտ շրջվել է Հյուսիսային Աֆրիկայից փախստականներ տեղափոխող նավը: Այդ մասին պատմել են մեկ ուրիշ` կրկին փախստականներով բեռնված նավի ականատեսները: Նրանց խոսքով, նավը շրջվել է գրեթե ափի մոտ:
Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Ուղևորների հստակ թվաքանակն անհայտ է: Կիրակի օրը նույն տեղում 500 ուղևոր փոխադրող մեկ այլ նավ էր շրջվել: Տեղաբնակների շորհիվ բոլորը փրկվեցին:
Այժմ Հյուսիսային Ամերիկայից Իտալիա մեկնող փախստականների հոսքն ավելացել է ` հակակառավարական ելույթների պատճառով: Հիմնականում փախստականների մեջ մեծ տոկոս են կազմում թունիսցիներն ու լիբիացիները:
Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն փախստականներին թույլ է տալիս իր տարածքում բնակվել այնքան ժամանակ, մինչև Լիբիայում կավարտվի քաղաքացիական պատերազմը:






Facebook
Tweet This
Email This Post
