Քադաֆիի զորքերը վերսկսել են Միսրաթի ռմբակոծությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2011 9:27

Լիբիական զորքերն այսօր վերսկսել են պաշարված Միսրաթի ռմբակոծությունը: Ապստամբներն էլ հայտնում են, որ ջրի ու մթերքի պաշարը կբավականացնի 1 ամիս: Չնայած նավահանգստային Միսրաթ քաղաքը մայիսի 4-ին կրկին սկսել էր աշխատանքները,  կառավարության զորքերի չդադարող հրաձգությունների պատճառով հումանիտար օգնության մուտքը քաղաք բարդացել է. մեկ շաբաթում նավահանգստին մոտեցել է ընդամենը մեկ նավ:  Ապստամբները նշել են, որ այն զենքը, որ իրենց ձեռքին է, թույլ զինատեսակ է ու դրանով Քադաֆիի զորքերին դիմակայել հնարավոր չէ.«մեզ հարկավոր է որակյալ նոր զենք, որն ուժերի գերակայությունը կփոխի»: Մինչ օրս ոչ մի պետություն զենքով չի օգնել ապստամբներին, չնայած վերջիններիս  թախանձանքին: Իսկ  միջազգային  դաշինքի ինքնաթիռները նոր հարվածներ են տեղացել Տրիպոլիի վրա: Գիշերը քաղաքում երկու պայթյուն է իրականացվել:

 

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply