Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը բավարարվեցին կեսական միավորով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 19, 2009 15:20
Ջերմուկում անցկացվող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց պարտիաներն ավարտեղին ոչ-ոքի և բավարարվեցին կեսական միավորով:
Ընդ որում, մերոնք խաղում էին սև ֆիգուներով: Լևոն Արոնյանը խաղաղ դաշն կնքեց Էթյեն Բաքրոյի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Դմիտրի Յակովենկոյի հետ: Այսօր շախմատիստները հանգստանում են:
Վաղը կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը կմրցի Դմիտրի Յակովենկոյի, իսկ Հակոբյանը` Պետեր Լեկոյի հետ: Մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է: Վաստակած 6-ական միավորով այն գլխավորում են Լեկոն, Ռուստամ Կասիմջանովը, Վասիլի Իվանչուկը: Այս շախմատիստներին հաջորդում են` Արոնյանը, Սերգեյ Կարյակինը, Եվգենի Ալեքսեևը, Պավել Էլյանովը (բոլորն էլ`5-ական միավոր), Բորիս Գելֆանդը, Բաքրոն (երկուսն էլ` 4,5-ական), Յակովենկոն (4), Հակոբյանը, Գատա Կամսկին (երկուսն էլ` 3,5-ական), Իվան Չեպարինովը (3), Էռնեստո Ինարկիևը (2):






Facebook
Tweet This
Email This Post
