Կվճռեն լրացուցիչ պարտիաները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 8, 2011 17:37

Կազանում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավանորդների մրցաշարում Լևոն Արոնյանը 4-րդ հանդիպումն  անցկացրեց Ալեքսանդր Գրիչուկի հետ: Լևոնը խաղում էր սև ֆիգուրներով: Պարտիան կարճատև էր: Մրցակիցները, 17 քայլ կատարելուց հետո , խաղաղ դաշն կնքեցին: Մրցամարտի հաղթողը կորոշվի լրացուցիչ պարտիաներում: Առայժմ հաշիվը հավասար է` 2:2:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply