Պոլ Մակկարտնին ամուսնանում է երրորդ անգամ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 8, 2011 0:50

Բրիտանացի երաժիշտը, սըր Մաքքարտնին ամուսնանում է երրորդ անգամ: 68-ամյա երաժշտի նոր ընտրյալը 51-ամյա նյույորքցի ձեռներեց Նենսի Շեվելն է:  Զույգերը հանդիպում են արդեն 4 տարի: Պսակադրության վայրը, ժամը և այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: Նենսին ամուսնական կյանքի փորձ ունի. 20 տարի ամուսնացած է եղել ամերիկացի իրավաբան ու քաղաքական գործիչ Բրյուս Բլեքմենի հետ : Ինքը` Նենսին Նյու Յորքի  տրանսպորտային վարչության տնօրենների խորհրդի անդամ է: Պոլ Մակկարտնին 2 անգամ է ամուսնացած եղել: Առաջին կինը` Լինդան մահացել է քաղցկեղից 1998 թ: Երկրորդ կնոջ` նախկին մոդել Խիզեր Միլսի հետ ամուսնությունը սկանդալային ապահարզանով ավարտվեց 2008-ին, 6 տարվա համատեղ կյանքից հետո:

 

 

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply