Ամերիկացին խոշոր գումար է աշխատել՝ օգտագործելով Բեն Լադենի մահը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 7, 2011 19:38
Նյու Յորքի բնակիչ Մորիս Հարարին կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում ավելի քան 120 հազար դոլար աշխատել` շահագործելով «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի մահը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Հարարին, նա «գումարի է վերածել Բեն Լադենի մահը»` վաճառելով հեգնական գրություններով շապիկներ նրա սպանության թեմայով: Հարարիի խոսքերով` ինքն արագ կողմնորոշվել է և սպանությունից մի քանի ժամ անց գործարկել է կայք, որում վաճառել է այդ շապիկները ՝ յուրաքանչյուրը 12 դոլար արժողությամբ:
«Հաջողակ գործարարն» արդեն վաճառել է 10 հազար շապիկ:






Facebook
Tweet This
Email This Post
