Կրուտոյը ծանր վիրահատության է ենթարկվել Նյու Յորքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 7, 2011 19:23
Հայտնի ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը երիկամներից քարերի հեռացման ծանր վիրահատության է ենթարկվել։ Երկու շաբաթ առաջ նա շտապ տեղափոխվել էր Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ նրան վիրահատել են։
«Այժմ Իգոր Յակովլևիչն իրեն լավ է զգում։ Ամեն ինչ առանց բարդությունների է անցել, և նա բավականին արագ ապաքինվում է։ Մայիսի կեսերին Կրուտոյը մտադիր է վերադառնալ Մոսկվա, որպեսզի շարունակի աշխատել իր նախագծերի իրականացման ուղղությամբ»,–ասել է կոմպոզիտորի մտերիմ ընկերներից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
