2013-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն պատրաստվում է հեռանալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 19, 2009 14:45

roggejacques2013-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեն պատրաստվում է թողնել իր զբաղեցրած պաշտոնը· այս մասին Ռոգեն ասել է հեղինակավոր «Around the Ring» կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Ռոգեն իսպանացի Խուան Անտոնիո Սամարանչին ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում փոխարինել էր 2001-ին և այժմ պատրաստվում է հոկտեմբերին Կոպենհագենում կայանալիք այդ կազմակերպության նստաշրջանում վերընտրվել ևս 4 տարով: Սակայն նա հասկացրել  է, որ հետագայում պատրաստվում է հեռանալ:

«2013-ից հետո վերընտրվելու դեպքում, ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում, կարծում եմ,  ինձ կսպասի ևս 9 տարվա աշխատանք, սակայն դա տգեղ կլինի: ՄՕԿ-ի նախագահը պետք է հանգստի գնա և դառնա այդ կազմակերպության պատվավոր նախագահ: Նպատակահարմար է, որ իմ հաջորդ պաշտոնավարության ավարտից հետո հեռանամ ՄՕԿ-ից, իսկ գործկոմը կորոշի, թե հետագայում ինչպես վարվի ինձ հետ»,-ասել է Ռոգեն:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply