Այսօր մեկնարկում է «Եվրատեսիլ-2011»-ը. Էմմին առաջինը հանդես կգա մայիսի 10-ին կայանալիք կիսաեզրափակչում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 7, 2011 16:38
Այսօր Դյուսելդորֆում մեկնարկում է «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթը: Բացման արարողությունը տեղի կունենա Հռենոս գետի ափին գտնվող Tonhalle մշակութային կենտրոնում:
Մրցույթը բացելու են Դյուսելդորֆի քաղաքապետ Դիրկ Էլբերսը և «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի սուպերվայզեր Ջոն Օլա Սենդը, ովքեր պաշտոնապես կողջունեն 43 երկրների մասնակիցներին: Բոլոր մասնակիցները կշարժվեն դեպի Tonhalle կարմիր գորգի վրայով: Մրցույթը լուսաբանելու համար հավատարմագրվել են 1200 լրագրողներ` տարբեր երկրներից:
Մրցույթի կիսաեզրափակիչ ու եզրափակիչ ելույթները կկատարվեն մայիսի 10-ին, 12-ին և 14-ին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում է երգչուհի Էմմին`«Boom-boom» երգով: Նա առաջինը հանդես կգա մայիսի 10-ին կայանալիք կիսաեզրափակչում:






Facebook
Tweet This
Email This Post
