Բաղդադում 2 պայթյուն է որոտացել· զոհվել է 9 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2009 14:33

iraqbaghdadԻրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր տեղի ունեցած երկու ուժեղ պայթյունների հետևանքով 9 մարդ է զոհվել, 50-ը ստացել տարբեր ծանթության մարմնական վնասվածքներ:

«BBC»-ն հաղորդում է, որ 1-ին պայթյունը տեղի է ունեցել Իրաքի  ֆինանսների նախարարության մոտակայքում, իսկ 2-րդը` արտաքին գործերի նախարարության:

Ահաբեկիչները պայթուցիկներով լի բեռնատար մեքենաներ են պայթեցրել նախարարությունների շենքների մոտ:

Իրաքի նախարարությունների մեծ մասը և օտարերկրյա դեսպանությունները տեղակայված են, այսպես կոչված,  «կանաչ» գոտում, որը Բաղդադի ամենալավ պաշտպանված մասերից է:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply