Հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 2500 կրակոց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 7, 2011 16:28

Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մայիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել մայիսի 5-ին: Այդ օրը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում արձակել են շուրջ 500 դիպուկահարային և գնդացրային կրակոցներ, հրադադարի ռեժիմը խախտելով ավելի քան 70 անգամ:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սառնասիրտ ու հավասարակշռված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply