Վարչապետը շնորհավորել է ռադիոյի աշխատակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 7, 2011 16:02

Ռադիոյի օրվա առթիվ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հանրային ռադիո: Վարչապետը շրջել է Ռադիոտանը, հանդիպել ռադիոյի աշխատակիցներին, զրուցել «Ռադիոլուր»-ի լրագրողների հետ, ծանոթացել ոլորտի հիմնախնդիրներին և զարգացման հեռանկարներին: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը վարչապետին է ներկայացրել կատարված աշխատանքները, խոսել կառույցի որդեգրած նոր մոտեցումների ու առկա տեխնիկական հնարավորությունների մասին: Տիգրան Սարգսյանն ուղիղ եթերում մասնակցեց «Հանրային տասնյակ» հաղորդմանը:

Վարչապետը նշել է, որ վերջին տարիների ընթացքում արմատական փոփոխություն է տեսնում Հանրային ռադիոյում. «Վերջին տարիներին փոխվել է Հանրային ռադիոյի որակը, հաղորդումների բովանդակությունը և խորությունը: Ավելի շատ անդրադրաձ կա այն խնդիրներին, որոնք մտահոգում են մեր ռադիոլոսողներին, շատ հաճախ կա սուր քննադատություն»: Տիգրան Սարգսյանը ընդգծել է, որ Հանրային ռադիոյի եթերում «բավականին առողջ քննադատություն կա, որն օգտակար է»:
Այնուհետև վարչապետն այցելել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ:
Նշենք. որ այս տարի Հանրային ռադիոն տոնում է ստեղծման 85-րդ տարեդարձը, իսկ «Ազատություն» ռադիոկայանը՝ 60-րդը:

Դիտվել է 1493 անգամ:
Print Friendly

Leave a Reply