Վրաստանում հանցագործությունն անհամեմատ ավելի քիչ է, քան հետխորրդային երկրներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2011 15:46

«Վրաստանում հանցագործությունն անհամեմատ ավելի քիչ է, քան Ռուսաստանում, հետխորրդային երկրներում, ինչպես նաև Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Անգլիայում,-երեկ Վրաստանի Ոստիկանության օրվան նվիրված զորահանդեսի բացման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին։

Նա ընդգծել է, որ Վրաստանն այդ արդյունքին հասել է ոստիկանության համակարգում իրականացված բարեփոխումների շնորհիվ։ «Մեր ժողովուրդը գիտի, որ 2004 թ.երբ մենք սկսեցինք բարեփոխումները, օրեր կային, երբ օրական 30–40 ավտոմեքենա էին գողանում։ Այսօր Վրաստանում կարող են  չկողոպել ավտոմեքենաները, երեխաներին հանգիստ փողոց թողնել։ Այդ ամենը ձեր շնորհիվ է»,– ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախագահը նաև խոսել է ոստիկանների աշխատավարձի բարձրացման, նրանց համար բնակարանային պայմանների բարելավման մասին և ընդգծել, որ պետությունն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։

«Գլխավորը, որ մենք միասին վերականգնեցինք, դա այն զգացողություն  է, որ սա մեր երկիրն է և պատկանում է յուրաքանչյուրիս՝ անկախ էթնիկ ծագման և դավանանքի։ Դա այն զգացողությունն է, որ ինչ թշնամի էլ որ ունենանք և ինչ դիմադրությունն էլ որ մեզ ցուբաբերեն, մենք ավելի կազմակերպված կլինենք, հոգեպես կայուն և ամենակարևորը՝ մեր արժանապատվությունը կունենանք։ Մենք միասին մեր երկրին կվերադարձնենք այն, ինչն ամենաշատը դուր չի գալիս մեր թշնամուն՝ մեր երկրի արժանապատվությունը»,– ասել է Սաակաշվիլին։

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply