Արթուր Բաղդասարյանի և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի միջև ոչ մի տհաճ խոսակցություն չի եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 7, 2011 13:45

«Օրինաց երկիր» երկիր խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հերքել է այն լուրը, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի միջև Շիրակում տեղի ունեցած հարսանյաց հանդեսի ժամանակ վիճաբանություն է եղել. «Ոչ մի վեճ ու խոսակցություն էլ տեղի չի ունեցել, լավ քեֆ ենք արել»,-ասել է Հովհաննես Մարգարյանը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում լուր էր հրապարակել, ըստ որի «Օրինաց երկիր» կուսացկության անդամ Վաղինակ Բաղդասարյանի որդու հարսանիքի ժամանակ Արթուր Բաղդասարյանի և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի միջև տեղի է ունեցել տհաճ խոսակցություն:

«Չնայած անհեթեթ է ճղճիմ լուրերի մեկնաբանությունը, բայց որպես հարսանյաց հանդեսի մասնակից՝ կցանկանայի նշել, որ եղել է շատ-շատ ջերմ հայկական հարսանիք, երգ ու պարով, ուրախությամբ, ընդ որում՝ բոլոր պաշտոնյաների և համայնքի ղեկավարների մասնակցությամբ։ Իսկ Արթուր Բաղդասարյանը իր ներկայությամբ պատվել է հերթական կուսակցականի հարսանիքը, որը բարձրացրել է միջոցառման ոգին»,- ասաց նա։

Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ «անհեթեթ լուրեր տարածողները պետք է իմանան, որ Արթուր Բաղդասարյանի հետ չի կարելի նույնիսկ անհարգալից խոսել»։

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply