Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանշային աղյուսակը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | May 7, 2011 13:24

Forbes–ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանշային աղյուսակը։
Պարբերականի համաձայն՝ անցած տարին ընդհանուր առմամբ շահավետ էր մոդելային բիզնեսի աստղերի համար, որոնց առաջին տասնյակը վաստակել է 112 մլն դոլար, ինչը 2009–ի համեմատ 3 անգամ ավելի է։

Ամենաթանկ գեղեցկուհին շարունակում է մնալ բրազիլացի Ժիզել Բունդհեմը՝ 45 մլն դոլար (կամ նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի) եկամտով։ Նա կրկին պահել է աշխարհի ամենահայտնի մոդելի տիտղոսը՝ գովազդելով True Religion ջինսերը, Dolce & Gabbana, Dior և Versace բրենդերի հագուստը՝ մեծ թափով առաջ մղելով դրանք, ինչպես նաև իր սեփական բրենդը։
Forbes–ի կազմած աղյուսակի 2–րդ և 3–րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար գերմանացի մոդելներ Հայդի Քլումը (20 մլն դոլար) և Քեյթ Մոսը (14 մլն դոլար)։ Պարբերականն ընդգծում է, որ մոդելային բիզնեսի առաջին դեմքերը «գեղեցկուհիների» իմիջը փոխարինում են «գործարար կնոջ» իմիջով։

Victoria’s Secret կոսմետիկայի և ներքնազգեստի ցանցը, որը ներկայացնում են աղյուսակում ընդգրկված Ադրիանա Լիման և Ալեսանդրա Ամբրոսիոն, և որտեղից «աճել են» Բունդհեմը և Քլումը, շարունակում է առաջ քաշել իր «հրեշտակ» մոդելներին։ Այսպես, վերին տասնյակի մեջ առաջին անգամ ընդգրկվել է 22–ամյա կապուտաչյա շիկահեր Քենդիս Սվեյնփոլը Հարավային Աֆրիկայից՝ 3 մլն դոլար եկամտով։

Ռուսաստանցի 29–ամյա մոդել Նատալյա Վոդյանովան, զբաղեցնելով 9–րդ հորիզոնականը, 12 ամսում Etam և Guerlain ընկերությունների գովազդից վաստակել է 4 մլն դոլար։

Պարբերականը հիշեցնում է, որ երեք երեխաների մայր Վոդյանովան գլխավորում է բարեգործական հիմնադրամ, որը միջոցներ է հավաքում Ռուսաստանում մանկական խաղահրապարակների կառուցման համար։

Պարբերականը հավաստիացնում է, սակայն, որ ընդհանուր առմամբ մոդելի մասնագիտությունը շուկայում գնալով պակաս եկամտաբեր է դառնում։

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply