Շոտլանդիան կարող է անկախանալ Միացյալ Թագավորությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2011 13:13

Շոտլանդիայում տեղի ունեցած տեղական ընտրություններում սենսացիոն հաղթանակ են տարել ազգայնականները, որոնք հանդես են գալիս Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անկախության օգտին։ Ընտրություններում լեյբորիստները և լիբերալները պարտություն են կրել։

Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, ազգայնականների նախընտրական ծրագրի մեջ մտնում է անկախության հռչակումը։
Ազգայնականների առաջնորդ Ալեքսանդր Սելմոնդը հայտարարել է, որ ընտրությունները «պատմական» են, և գալիք հինգ տարիներին իրենք անկախության հանրաքվե են անցկացնելու:

«Շոտլանդացի ժողովուրդն իր վստահությունը հայտնեց մեզ, և մենք պետք է վստահենք մեր ժողովրդին, ուստի խորհրդարանական նոր ժամկետում մենք հանրաքվե կանցկացնենք՝ Շոտլանդիայի բնակիչներին հնարավորություն տալով որոշել իրենց երկրի սահմանադրական ապագան»,- ասել է նա:

Շոտլանդիայի ազգայնական կուսակցությունը Շոտլանդիայի պատմության մեջ առաջին անգամ կձևավորի միակուսակցական կառավարություն խորհրդարանական ընտրություններում տարած վստահ հաղթանակի շնորհիվ: Կուսակցությունը Շոտլանդիայի 129-հոգանոց խորհրդարանում (Հոլիրուդ) 65 տեղ է ստացել, ընդ որում մի քանի շրջաններում քվեների հաշվարկը դեռ չի ավարտվել:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply