Սիրիայում զոհվել է 40 ցուցարար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 7, 2011 13:03
Ուրբաթ օրը Սիրիայում տեղի ունեցած հերթական հակակառավարական ցույցի մասնակիցների ու ոստիկանական ուժերի միջև բախումների հետևանքով սպանվել է 40 ցուցարար: Ինչպես հայտնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը, 15 մարդ սպանվել է Հոմս քաղաքում, 5 մարդ՝ Լատակիայում, մնացածը երկրի այլ խոշոր քաղաքներում: Ըստ գործակալության հաղորդած տեղեկության, Սիրիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները մարտական փամփուշտներով կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ:
Սիրիայի տեղեկատվության նախարարության մամուլի քարտուղար Ռիմ Հադդադը հրաժարվել է մեկնաբանություններ տալ զոհերի մասին , իսկ երկրի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է միայն 5 զոհի մասին, որոնք, ըստ տեղեկատվության, եղել են ոստիկանության աշխատակիցներ:
Սպիտակ Տունը ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշվում է, թե Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի իշխանությունների նկատմամբ, եթե վերջիններս չդադարեցնեն ցույցերի դաժան ճնշումները: Միաժամանակ ՄԱԿ – ը պատրաստակամություն է հայտնել իր ներկայացուցիչներին ուղարկելու Սիրիա, ովքեր հետաքննելու են հանրահավաքները ցրելու հետ կապված միջադեպերը:






Facebook
Tweet This
Email This Post
