Խոսքի ազատությանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ խիստ քննադատություններ են հնչել Թուրքիայի հասցեին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 7, 2011 12:53

Ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի, Եվրամիության նախաձեռնությամբ կազմակերպված խոսքի ազատությանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ խիստ քննադատություններ են հնչել Թուրքիայի հասցեին:

«2010 թվականի զեկույցը ցույց տվեց, որ խոսքի ազատության և մամուլի բնագավառում Թուրքիայում հետընթաց կա: Թուրքական բանտերում գտնվող լրագրողները հայտնի չէ, թե ինչու են այնտեղ հայտնվել: Այս փաստը շաը մտահոգիչ է», -իր ելույթում ասել է Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն:

ԵՄ հանձնաժողովի նախագահ Եժի Բուժեկն էլ, մտահոգություն հայտնելով Թուրքիայում խոսքի ազատության բացակայության վերաբերյալ, ասել է.

«Ժողովրդավարական երկիր լիենլու համար քվեարկելու իրավունքի կիրառումը քիչ է: Անհրաժեշտ է նաև ազատ մամուլ: Թուրքիայում և Արևմտյան Բալկանյան մի շարք երկրներում անկախ մամուլի բացակայությունն անընդունելի ենք համարում:
Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության քարտուղարը նշել է, թե թուրքական դատարաններում լրագրողներին դիտում են որպես ահաբեկիչներ:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply