21-ամյա աղջիկ վարորդը վերակենդանացման բաժանմունքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 7, 2011 12:41
Երեւանում մայիսի 7-ի գիշերը ժամը 3:30-ի սահաններում ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայի, Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 21-ամյա Ռուզաննա Արամյանի վարած Volkswagen մակնիշի 16 ՍԼ 686 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընդհարվել սկզբից ծառին, որն արմատախիլ է արել, ապա նաեւ` Արշակունյաց-2 շենքի պատին:
Վթարի հետեւանքով Ռուզաննա Արամյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս պահին նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:






Facebook
Tweet This
Email This Post
