Իրար են բախվել «Մերսեդես բենցն» ու «Ռենոն». կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 7, 2011 12:36
Երեւանում մայիսի 6-ին, ժամը 10:30-ի սահմաններում Օրբելի փողոցի թիվ 8 շենքի դիմաց միմյանց են բախվել երկու ավտոմեքենաներ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հայռուսգազարդ» ընկերության Հրազդանի թիվ 5 շինարարական հիմնարկի աշխատակից 27-ամյա Ալեքսան Երիցյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 21 ՍՍ 919 համարանիշի ամտոմեքենան ընդհարվել է 27-ամյա Սարգիս Գեւորգյանի վարած «Ռենո» մակնիշի Տ 4222 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով «Ռենո»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:






Facebook
Tweet This
Email This Post
