Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | May 7, 2011 12:27

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ կարևորվել է ներհայկական կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը, որը հանդիսանում է Հայաստանի և Արցախի պետականաշինության կարեւորագույն հիմքերից և զարգացման գրավականներից մեկը:

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply