Ռոք համերգ և էկոլոգիական հեծանվարշավ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 7, 2011 11:13

Մայիսի 8-ին առավոտյան 10:00-ին հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) Երևանի մի խումբ երիտասարդ բնապահպան ակտիվիստներ հեծանիվներով դուրս են գալիս դեպի Արարատ քաղաք, որտեղ ժամը 15:00-ին սկսվելու է ռոք փառատոն: Մուտքն ազատ է, իսկ հեծանվավազքին կարող են մասնակցել բոլորը:
Երթուղին հետևյալն է` Երևան – Այնթափ – Մասիս – Արտաշատ – Արարատ – Երևան
Ակտիվիստներն առաջնորդվում են այս բնաբանով.
Ես չեմ ուզում թոքերս հանդիսանան բնական ֆիլտ Ցեմենտի գործարանի արտանետումները զտելու համար
Ես ուզում եմ ապրել առողջ ու անվտանգ ու դա իմ իրավունքն է
Ես ուզում եմ ուղղել իմ ողնաշարը, կռացած միայն ընդերքն են տեսնում, գարշելի է
Իմ ապրելու իրավունքն ավելին է քան ձեր մասնավոր շահը
Ես չեմ ուզում ձեր ոսկու փոշին ոսկեզօծի Ոսկեվազի իմ խաղողները
Ես այլևս չեմ վախենում կորցնել աշխատանքս, առավել ԹԱՆԿ իմ երեխաների առողջությունն է
Արարատում համերգին մասնակցելու են հետևյալ ռոք խմբերը.
The Revolution – Alternative Rock
Uknown Artist – Alternative Rock
Crimesterdam – Indie Rock
Coma – Alternative Doom Metal
Favorite – Brit-Pop
Xostanum enq hacheli jamanc
Դիտվել է 1139 անգամ: