Գիտնականները Մոցարտի մահվան նոր վարկած են առաջ քաշել

Օրվա լուր | | August 19, 2009 14:04

mozartԵվրոպացի գիտնականները ուսումնասիրել են 1790-93 թվականների նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսներին Վիեննայում արձանագրված մահվան բոլոր դեպքերին վերաբերող փաստաթղթերը· աշխարհահռչակ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը 35 տարեկան հասակում մահացել է 1971-ի նոյեմբերից 1972-ի հունվարն ընկած ժամանակահատվածում: Այսպիսով գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք Մոցարտը ժամանակին բնորոշ ինչ-որ հիվանդությունից է մահացել, թե պարզաապես նրան թունավորել են:

Հոլանդացի գիտնական Ռիչարդ Զեգերսը և իր գործընկերները ուսումնասիրություններից հետո եզրակացրել են, որ Մոցարտի մահվան պատճառ է դարձել կոկորդի ստեպտոկոկ հիվանդությունը (ինֆեկցիոն հիվանդություն է), որը առաջ է բերել երիկամների անբավարարություն:

Մոցարտի` վաղ հասակում կյանքից հեռանալն արդեն 200 տարի հանգիստ չի տալիս մարդկությանը` բազմաթիվ վարկածների տեղիք տալով: Ոմանք պնդում են, թե Մոցարտին թունավորել են նրա հակառակորդները` Սալիերին կամ մեկ ուրիշը: Կան նաև վարկածներ, որ նա մահացել է երիկամային, անոթային և այլ հիվանդություններից:

Զեգերսը և իր գործընկերները ուսումնասիրել են նաև Մոցարտի հիվանդությանն ու մահվանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, ականատեսների պահպանված վկայությունները:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հաղորդում է, որ այն ժամանակվա վկաների պնդմամբ` Մոցարտի մարմինը մահանալուց առաջ ուռած է եղել, ինչը վկայում է, որ նա ունեցել է ուժեղ այտուց կամ օրգանիզմում ջրի կուտակում:

Մոցարտի և Վիեննայում այդ տարիների բոլոր մահերը ուսումնասիրելով` գիտնականները համոզված են, որ նա մահացել է կամ կոկորդի ինֆեկցիոն հիվանդությունից, կամ քութեշից· այս 2-ն էլ առաջ են բերում հիվանդության նույն ախտանիշերը, ինչ ունեցել է Մոցարտը:

Դիտվել է 2086 անգամ:
Print Friendly

Leave a Reply