Հայաստանից` ինը մասնակից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 7, 2011 10:22
Թբիլիսիում կատարվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության հանդիսավոր բացումը: Իրենց կարողությունները կփորձեն Հայաստանի 9 շախմատիստուհիներ՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Լիա Մարտիրոսյանը, Աննա Հայրապետյանը, Անահիտ Խառատյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Վերջինս 13 տարեկան է: Մրցաշարին մասնակցում են 132 շախմատիստուհիներ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը կավարտվի մայիսի 18-ին:






Facebook
Tweet This
Email This Post
