Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկը մեծ աղբանոցի է վերածվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 6, 2011 22:03Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկի մթնոլորտային, հողի, բաց ու փակ ջրամբարների աղտոտվածության մակարդակն այնքնան բարձր է
քաղաքի արվարձաններում, որ դարձել է խոշոր եղջրավորների մուտացիայի պատճառ: Հերթական անգամ խոսելով իսկական մեծ աղբանոցի վերածված Նեապոլի խնդիրներից, վարչապետ Բերլուսկոնին , համաքաղաքացիներին տեղեկացրել է կովերի մուտացիայի մասին: Նրա խոսքով, հաշվի առնելով քաղաքային իշխանությունների անգործության փաստը, մոտակա ժամանակներում կառավարությունը Նեապոլ կուղարկի զինծառայողների ոչ մեծ խումբ, որը կկազմակերպի աղբահանությունն ու քաղաքի մաքրությունը: Առաջին անգամ աղբահանության խնդիրները այստեղ սկսվել են 2008-ից:






Facebook
Tweet This
Email This Post
