Բեն Լադենի մահվան մասին խոսելիս Անգելա Մերկելը անթույլատրելի արարք է արել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 6, 2011 18:23Գերմանիայի հոգևորականության ու գերմանական ընդդիմության
ներկայացուցիչները քննադատություններ են ուղղել կանցլեր Անգելա Մերկելի` “Ալ Քաիադայի” առաջնորդի մահվան մասին իմանալու կապակցությամբ արտահայտած ուրախության համար: Նրան այդ առիթով քննադատել են նաև համախոհներից ոմանք: Եկեղեցականների ու ընդդիմության կարծիքով, ոչ մեկի մահը և ոչ էլ սպանությունը չի կարող ուրախության առիթ լինել: Գերմանիայի քաղաքական գործիչները հայտարարել են, որ ուրախանալ ինչ-որ մեկի մահով, թեկուզ բեն Լադենի` անթույլատրելի է: Ոչ մի մահ չի կարող ուրախության պատճառ լինել: Իսկ Գերմանիայի արտգործնախարարն էլ ասել է, որ հիմա ուրախանալու փոխարեն պետք է մտածել արաբական աշխարհի հետ հարաբերոթյուններ ստեղծելու մասին:






Facebook
Tweet This
Email This Post
