Միլիարդատեր Բրենսոնը հանրությանը ցուցադրել է աշխարհում առաջին “ստորջրյա ինքնաթիռը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 6, 2011 17:43

Բրիտանացի միլիարդատեր ու  Virgin Group  ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը ներկայացրել է Խաղաղ օվկիանոսի ռեկորդային խորություններում ճանապարհորդելու համար ստեղծված աշխարհում առաջին  “ստորջրյա ինքնաթիռը”: Թևավոր  5-մետրանոց սուզանավը, որն անվանվել է Virgin Oceanic, հաշվարկված է 2 մարդու համար: Այն կարող է իր երթը մեկնարկել ինչպես ափից, այնպես էլ նավի վրայից ու աստիճանաբար, իջնել 10 կմ-ից ավելի  խորություններ: Ընդ որում սարքը կարող է  ջրի տակ գտնվել  ինքնավար վիճակում: Որպեսզի սուզանավը խորքային ճնշմանը դիմանա, այն պատրաստվել է  բարձրածխածնային թելիկներից ու տիտանից, իսկ տեսագմբեթը պատրաստված է կվարցե ապակուց: Բրենսոնը մտադիր է առաջիկայում այս հայտնագործությամբ ուսումնասիրել օվկիանոսային ամենախորը իջվածքները:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply