Ճապոնացիները հայտնագործել են ինտերնետի միջոցով համբույրը հաղորդող սարք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 6, 2011 17:12

Ճապոնացի գիտնականները հայտնագործել են «համբույրի հաղորդիչ», որը վիրտուալ տարածության մեջ համբուրվելու հնարավորություն է ընձեռում:

Տոկիոյի համալսարանից էլեկտրահաղորդակցությունների մասնագետներն արդեն ցուցադրել են այս սարքավորումը, որը համբույրի տպավորություն է ստեղծում: Այն իր կառուցվածքով զույգ սարքավորում է, որոնք միանում են համակարգչին: Իրարից հեռու գտնվող մարդիկ բերանի մեջ են մտցնում թեք պլաստիկե  գլխիկն ու լեզվով  պտտում այն ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ էլ հակառակը: Նրանց գործողությունները համաժամանակեցվում են  ինտերնետով: Եթե զույգերից մեկը սկսում է  իր սարքավորումը համապատասխան ձևով պտտել, մյուս օգտատիրոջ մոտ նույնպես այն սկսում է  շարժվել: Սարքն առայժմ գտնվում է  փորձարկման փուլում: Գիտնականներն այս հայտնագործության վրա դեռևս աշխատանք ունեն: Նրանք խոստանում են, որ ժամանակի ընթացքում այն  ձեռք կբերի նաև համային զգացում  ու զույգի շնչառության տպավորություն կստեղծի:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply